2017 թվականի առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:

«ՄՄԿ-ն տեղեկացնում Է, որ 2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ 1159 միգրանտներ ու փախստականներ Եվրոպա են ժամանել ծովային ուղիներով, հիմնականում՝ Հունաստանով ու Իտալիայով»,-ասել Է նա:

Նրա խոսքով՝ այս տարի միայն 430 միգրանտներ են Հունաստան ժամանել Թուրքիայից այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Հունաստան են հասել 22 հազար 322 միգրանտներ ու փախստականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: