Հոլիվուդյան սցենարիստները եւ կինոստուդիաների ներկայացուցիչները մայիսի լույս 2-ի գիշերը կարողացել են համաձայնության գալ գործադուլի չեղարկման շուրջը, որի պատճառը, գրողների կարծիքով՝ ֆիլմերից ցածր մասհանումներն են: Հոլիվուդում սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ եւ շարկունակվել Է 100 օր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 


«Ուրախ եմ հայտնելու՝ մենք գործարք կնքեցինք»,- իր Twitter-ում հայտնել Է սցնարիստ Բիլի Ռեյը, որը ներկայացնում Է սցենարիստների գիլդիան:
«Սա այն ամենը չԷ, ինչի մենք արժանի ենք, բայց այնուամենայնիվ մեծ հաջողություն Է, որը կօգնի շատ գրողների: Միասնությունը դա հնարավոր դարձրեց»,- գրել Է Ռեյը:
Գործարքի պայմանները չեն հրապարակվում:

 


Սցենարիստների վերջին խոշոր գործադուլն անցկացվել Է տասը տարի առաջ: Այն ժամանակ ակցիան շարունակվեց 100 օր: Հեռուստաալիքները հարկարդված Էին կրկնելու հեռուստաշոուների թողարկումները: Մայքլ Միլքենի ինստիտուտի տվյալներով՝ գործադուլը Կալիֆոռնիայի տնտեսության վրա 2,1 միլիարդ դոլար Է նստել: