Աշխարհի ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկներից մեկը, WBA, WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն ինսթագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Կիևյան մետրոյում:
Մարզիկը գրել է, որ վերջին 24 տարվա ընթացքում առաջին անգամ է մետրո նստում և դա հիանալի էր:
Նշենք, որ Կլիչկոն հոկտեմբերի 24-ին կմենամարտի 27-ամյա Թայսոն Ֆյուրիի հետ: