Տարեսկզբից Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ավելի քան 100 հազար միգրանտներ են ծովային ճանապարհով տեղափոխվել Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Լեոնարդ Դոյլը:

 

 

«Մոտավորապես 102 հազար միգրանտներ ծովային ճանապարհներով տեղափոխվել են Եվրոպա: Այս թվերը փոքր-ինչ գերազանցում են 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի մակարդակը և արտացոլում են Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից ծովային միգրացիայի աճը»,-ասել Է նա:

 

 

Ըստ ՄՄԿ-ի տվյալների, 54 հազար 660 միգրանտներ Իտալիա են ժամանել Լիբիայի տարածքով այն դեպքում, երբ 46 հազար 150 մարդ Հունաստան Է ժամանել Թուրքիայի տարածքով: Դրա հետ մեկտեղ միայն հունիսի 6-8-ին Միջերկրական ծովում փրկվել Է մոտավորապես յոթ հազար մարդ: Անօրինական ներգաղթյալների մեծ մասը նավով Եվրոպայի ափեր են հասնում Էրիթրեայից, Սոմալիից, Նիգերիայից, Սիրիայից, Գամբիայից և Սենեգալից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: