Ուկրաինայում տարեսկզբից գրեթե 33 հազար մարդ է վարակվել կարմրուկով: Այդ մասին մարտի 25-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնի մամուլի ծառայությունը:

«2018 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի մարտի 22-ը 32 հազար 939 ուկրաինացիներ են հիվանդացել կարմրուկով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Կարմրուկը սուր վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդացության նվազեցման հիմնական գործոնը պատվաստումն է: