Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը մոտենում է երկու հազարի, նրանցից վեցը մահացել են: Այս մասին նշել է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը, հայտնում է ТАСС- ը:

 
 

«Փետրվարի 11-ի ժամը 24: 00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում հիվանդության 1716 դեպք էր ախտորոշվել, նրանցից վեցը ողբերգական ձևով մահացել են», – ասել է նա:

Ցզեն Իսինը նաև նշել է, որ բուժանձնակազմի շրջանում դեպքերի թիվն աճում է: