Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգի իր էջում:
Նա մանրամասնել է, որ բժիշկների պահանջով հոսպիտալացվել է, գրում է РИА Новости գործակալությունը: Իսպանիայի կառավարության կազմում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս մեկ քաղաքական գործչի մոտ։ Տարածքային քաղաքականության նախարար Կարոլինա Դարիասի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, գրում է El Mundo-ն:
Իսպանացի նախարարը մարտի 8-ին մասնակցել է Մադրիդում կայացած ֆեմինիստական երթին: Նա մասնակցել է այս միջոցառմանը Իրավունքի հավասարության նախարար Իռեն Մոնտերոյի հետ, ով իսպանացի առաջին պաշտոնյան էր, որ վարակվեց կորոնավիրուսով: