Երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ինստագրամյան էջում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

54-ամյա արտիստը նշել է, որ ոչ միայն լիովին պատվաստվել է վիրուսի դեմ, այլեւ համավարակի ընթացքում «անհավանական զգույշ» է եղել։

«System of a Down»-ն առաջիկա ելույթները հետաձգել է մինչեւ 2022թ․-ի փետրվարի 4-ը 5-ը։