Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Պարոն Մարությանը հիվանդության պատճառով որոշ ժամանակով կգնա արձակուրդ: Այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»,- նշեց Կարապետյանը:

Մարությանը կորոնավիրուսով վարակված լինելու մասին իմացել է Արցախում: