Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը։
Կուբատյանն ասաց, որ Մարությանը երեկ է դիմում ներկայացրել։
Պաշտոնանկությունից հետո Մարությանը շարունակում է մնալ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ։