ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի ՀայՓոստի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով․ ֆեյսբուքի իր էջում գրել է «ՀայՓոստի» տնօրեն Հայկ Կարապետյանը։

«2020թ.-ին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարությունը, որը հավանություն ստացավ ՀայՓոստի Դիտորդ խորհրդի և Կառավարության կողմից: Արդյունքում կառուցեցինք ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն:

Կարծում եմ, Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի այսօրվանից իմ և ՀայՓոստի համագործակցությունը կավարտվի:

Շնորհակալություն եմ հայտնում մեծ վստահության և հնարավորության համար, որ ընձեռվեց ինձ, շնորհակալ եմ Թիմիս ինձ հետ 24/7 ռեժիմով այս 2 տարին աշխատելու համար, և ամենակարևորը՝ շնորհակալ եմ ՀայՓոստի հաճախորդներին, ովքեր այս ընթացքում վստահեցին մեզ և օգտվեցին մեր ծառայություններից»,- մասնավորապես գրել է Կարապետյանը։

Կիսվել