«Արդեն ՀՀ Քննչական կոմիտեի նախագահին եմ ներկայացրել իր խորհրդականի պաշտոնից ազատվելու դիմումս»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Տռուզյանի խոսքով, ազատման դիմումը մակագրվելուց հետո այլ պաշտոնի է տեղափոխվելու, սակայն մասնավոր ոլորտում:

«Շատ շնորհակալ եմ Քննչական կոմիտեի նախագահին համագործակցության և անցնող  տարիների համար, ներկայումս կշարունակեմ պարտականություններս կատարել՝ մինչև ազատման դիմումիս մակագրելը»,-հավելեց Սոնա Տռուզյանը: