Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիք, գործընկերներ և լրագրողներ
Կցանկանայի տեղելացնել, որ աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և մարտի մեկից չեմ համարվելու Մեղրիի համայնքապետարանի/համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Պատճառը բնակությանս վայրի փոփոխությունն է՝ Երևան։
Շնորհակալություն եմ հայտնում համայնքի ղեկավար պրն. Մխիթար Զաքարյանին ՝ մասնագիտական ազատություն տալու և վստահելու համար , համայնքապետարանի աշխատակազմին և լրագրողներին 4 տարիների կոնստրուկտիվ ու առողջ համագործակցության համար։ Իրապես, ՏԻՄ ոլորտում աշխատելը, սահմանամերձ համայքնի բնակչին մոտ կանգնելը, խնդիրների վերհանումն ու բարձրաձայնումը, դրանց լուծման ուղիների որոնումն ինձ համար պատվաբեր աշխատանք էր և մեծ փորձ։
Ցավ եմ ապրում, որ Մեղրիի համար էս կարևոր օրերին ես նրա կողքին չեմ։
Նոր աշխատանքի փնտրտուքի մեջ եմ և բաց եմ առաջարկների քննարկման ու համագործակցության համար։
Այս դժվարին օրերին բոլորին մաղթում եմ բազմապատկված ուժ ու եռանդ։
Լավատեսությամբ և երախտագիտությամբ՝ Մարիամ»։