ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը և արդարադատության նախարարի մամլո քարտուղար Կարինե Քալանթարյանը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել:

 

«Հարգելի և սիրելի գործընկերներ, շնորհակալություն ավելի քան երեք տարվա համագործակցության համար: Մաղթում եմ ձեզ հաջողություն և արդյունավետ աշխատանք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Քալանթարյանը:

 

Հովհաննես Մանուկյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել ապրիլի 30-ին: ԱՆ նախկին նախարարն էր Հրայր Թովմասյանը: