Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մինչ այդ նա գտնվում էր արձակուրդում, եւ նրա արձակուրդը լրացել էր հոկտեմբերի 25-ին: Սոնա Տռուզյանը 2006 թվականից գլխավոր դատախազի մամուլի քարտուղարն էր, իսկ 2012 թվականի դեկտեմբերից` խորհրդականը: Լրատվամիջոցի այս տեղեկատվությունը հաստատել է նաեւ նա, ասելով, թե` «տեղափոխվում եմ այլ աշխատանքի»:
Հարցին, թե որտե՞ղ է աշխատելու, Սոնա Տռուզյանը պատասխանել է, որ այդ մասին կհայտնի հրամանը լինելուց հետո: «Ի դեպ, լրագրող, մամուլի նախկին քարտուղար, նախկին խորհրդականի մասին շրջանառվում են լուրեր, թե նա աշխատանքի է անցնելու նախագահականի ՊՈԱԿ-ում կամ Աղվան Հովսեփյանի գլխավորած նորաստեղծ քննչական կոմիտեում»,-գրում է կայքը: