Անտառային  կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Հակոբյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Նշենք, որ Մանուկյանը  ՀՅԴ անդամ է: «Միքայել Մանուկյանի հրաժարականի պատճառը ՀՅԴ երեկ կայացրած որոշումն է եղել»,-մեկնաբանեց խոսնակը: 

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ-ն հայտարարեց. «Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունն իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից»։