Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, այսօր՝ փետրվարի 20-ին, դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի՝ ավագանու անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները:
ԼՈւՐԵՐ․com—ի հետ զրույցում Սուրեն Գալստյանն, անդրադառնալով իր՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու պատճառներին, վստահեցրեց՝ որոշումը կայացվել է իր համաձայնությամբ․ «Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն։ Պատճառը երկարատև գործուղումներն են։ Այնպես ստացվեց, որ քաղաքից, երկրից սկսեցի հաճախ բացակայել, դրա համար դիմում գրեցի»,- ասաց նա։
Հարցին՝ իր բացակայություններից տուժո՞ւմ էր աշխատանքը, ինչը գուցե դուր չի եկել վերադասին, Գալստյանը պատասխանեց․ «Ամեն դեպքում՝ իմ պատասխանատվության զգացողությունը թույլ չտվեց հա՛մ շարունակաբար բացակայել ավագանու նիստերից, քննարկումներից, այլ աշխատանքներից, հա՛մ էլ շարունակել մնալ ավագանու անդամ»,- նշեց Գալստյանը։
Նա նշեց՝ նեղված դուրս չի քաղաքապետարանից՝ վստահեցնելով, որ տրիվիալ դեպք է, ոչ մի հետաքրքիր կամ ինտրիգային ենթատեքստ չկա։
Գուցե ա՞յլ աշխատանքի է անցնելու՝ հարցին ի պատասխան Գալստյանն ասաց․ «Եթե նկատի ունեք պետական այլ աշխատանքի, ապա՝ ոչ»,- նշեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու արդեն նախկին անդամը։
Սոնա Հարությունյան