«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երևան քաղաքի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են:
Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Երևան քաղաքի ընտրական ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի և Արման Իսկանդարյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են»,- նշեց Մարությանը: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները դադարեցված ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին:
Երևան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին և Տիգրան Գալստյանին: