Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի՝ մանդատներից հրաժարված անդամներին կփոխարինեն ցուցակում հաջորդաբար ներկայացված անդամները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Արմեն Գալջյանը, Արփենիկ Մարությանը և անկուսակցական Վահե Գևորգյանը։
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամների կազմը վերջնական չէ և հնարավոր է՝ ենթարկվի փոփոխությունների։
Հիշեցնենք՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն ունի 57 մանդատ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից երեքը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում են գրել: Նրանք են՝ դաշինքի ցուցակում 15-րդ տեղը զբաղեցրած «Իմ քայլը» խմբակցության անդամ, հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, 2-րդ համարում ներկայացված վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը և 4-րդ հորիզոնականում գտնվող Տրդատ Սարգսյանը: