Երևանի քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:  

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ Նուարդ Վարդանյանին»,-ասաց Մարությանը:

Արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ: