ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը շնորհեց դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին: ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացված արձանագրությունը քննարկեց փետրվարի 26-ի հերթական նիստում և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու որոշում կայացրեց:
«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 19-ի Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին թիվ 4 արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Վարդանի Զախարյանին»,-հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: