«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընդգրկված ավագանու անդամ Սուրեն Օհանյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 
 

«Սուրեն Օհանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դիանա Քերոբյանին»,- հայտնեց Սարգսյանը և շնորհավորեց Քերոբյանին:

Փոխքաղաքապետը նշեց նաև, որ Երևանի ավագանու՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: