Երևանի քաղաքապետ ՀայկՄարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամմանքաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը:

 

«Երկու քաղաքների միջև արդյունավետ համագործակցությունծավալելու առումով այսօր իսկապես մեծ ներուժ կաև պետք էընդգծեմոր մենք պատրաստակամ ենք Ամմանի հետ բարեկամականև գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցումՎստահ եմոր կան բազմաթիվ կոնկրետ ծրագրերորոնցշրջանակներում հնարավոր է իրականացնել արդյունավետ ևփոխշահավետ համագործակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Ամմանի քաղաքապետի, քաղաքի բնակիչների և իր անունից Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Օմար Էլ Լոուզին առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը միտված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ նախանշելու առաջիկա անելիքները:

«Պարոն քաղաքապետհամոզված եմոր մենք  կամրապնդենք ու կզարգացնենք  փոխգործակցությունըՄեզ համար իսկապես կարևոր էփոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու հաջողված փորձիփոխանակումը»,- նշել է Օմար Էլ Լոուզին:

 

Հանդիպման ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանն իր շնորհակալությունն է փոխանցել Ամմանի  գործընկերոջը՝ շնորհավորանքների համար: