Իսլանդիայում հիվանդը միանգամից վարակվել է նոր կորոնավիրուսի երկու շտամով։ Այս մասին հայտնել է deCODEgenetics կենսաբժշկական ընկերության ղեկավար Քերի Ստեֆանսոնը, գրում է Reykjavík Grapevine-ն: Երկրորդ շտամը կորոնավիրուսի սկզբնական տարբերակի մուտացիան է, որը հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում: Սա, հնարավոր է, կրկնակի վարակի առաջին հայտնաբերված դեպքն է: Բժիշկը հավելել է, որ երկրորդ շտամն ավելի ագրեսիվ է, քանի որ հիվանդը հենց դրանով է վարակել մի քանի մարդու:
Франс Пресс գործակալության փոխանցմամբ՝ մարտի 24-ին Իսլանդիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 588 դեպք, մահացել է տարեց կին։