Մարդիկ, ովքեր վարակվում են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով, 50%- 70%-ով ավելի քիչ հավանական է, որ հիվանդանոցային խնամքի կարիք ունենան՝ համեմատած նախորդ տարբերակների հետ, ասվում է ԱՀԿ հիմնական վերլուծության մեջ, գրում է BBC֊ն:
Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը ասում է, որ իր վաղ բացահայտումները «հուսադրող» են, սակայն տարբերակը դեռ կարող է հանգեցնել հիվանդանոցում մեծ թվով հիվանդների կուտակումների:
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ պատվաստանյութի ազդեցությունը «Օմիկրոն» շտամով չվարակվելու վրա թուլանում է պատվաստվելուց 10 շաբաթ անց: Պաշտպանությունը ծանր հիվանդություններից, հավանաբար, շատ ավելի ամուր է, ասում են ԱՀԿ մասնագետները:
Կա նաև անորոշություն այն հարցում, թե ինչ կլինի, երբ «Օմիկրոնը» հասնի ավելի մեծ տարիքային խմբերի, քանի որ մինչ այժմ վարակակիրների և հիվանդանոց տեղափոխողների մեծ մասը եղել է 40 տարեկանից ցածր: