Հայաստանում Covid-19 նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ, հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությոննեի ազգային կենտրոնից:
«Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.
չոր հազ և կոկորդի ցավ,
քթի փակվածություն կամ քթից արտադրություն,
թուլություն,
գլխացավեր,
մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր,
գոտկատեղի ցավեր:
«Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները,
իսկ առաջին ախտանշանների դեպքում դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:
Եվ իհարկե չենք մոռանում պատվաստվել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «Օմիկրոն» շտամի դեպքում:
Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:
Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,-նշված է տարածված հաղորդագրությունում