Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանում Covid-19-ի նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ: Այս մասին հայտնում են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից։
«Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.
չոր հազ և կոկորդի ցավ.
քթի փակվածություն կամ քթից արտադրություն.
թուլություն.
գլխացավեր.
մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր.
գոտկատեղի ցավեր:
Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում՝ դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:
Եվ իհարկե, չենք մոռանում, պատվաստվել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ՝ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև՝ «Օմիկրոն» շտամի դեպքում:
Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:
Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված: