Աշխարհի 57 երկրներում հայտնաբերված «օմիկրոն» նոր շտամը մինչև հունվարի սկիզբ կարող է դառնալ Եվրոպայում COVID-19-ի գերիշխող տարբերակը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ աշխարհում համաճարակաբանական իրավիճակի մասին ամենշաբաթյա տեղեկագրում։

« Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը կանխատեսել է, որ SARS-CoV-2-ի 1% ինֆեկցիաները պայմանավորված լինեն «օմիկրոն» շտամով, այն կդառնա գերիշխող Եվրոպայում՝ կազմելով նոր վարակների ընդհանուր թվի ավելի քան 50%-ը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը 120% աճի հնարավորություն ունենալով»,֊ ասվում է փաստաթղթում։