Մոսկվայի Գաբրիչևսկու անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքների գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նշել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման հիմնական ախտանիշները։ Դրանք են մարմնի թուլությունը, ջերմությունը, գլխացավը, հազը և ախորժակի կորուստը։
Ռուժենցովան զգուշացրել է, որ այս ախտանշանները կարող են ուղեկցվել թոքերի և այլ օրգանների այլ ախտահարումներով, որոնք բնորոշ են կորոնավիրուսին։ «Այս պահին քիչ տեղեկություններ կան նոր շտամի հետևանքով առաջացած SARS-CoV-2-ի դրսևորումների առանձնահատկությունների մասին։ Բայց շուտով նոր տեղեկություններ կունենանք»,- ասել է բժիշկը։
Միևնույն ժամանակ, վիրուսաբան, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոնոտեխնոլոգիայի, մանրէաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը նշել է, որ կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամին բնորոշ ախտանշանները կարող են լինել կոկորդում ցավը, քթից հոսքը և հաճախակի փռշտոցը։