Հայաստանի Հանրապետության ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել է Վրաստանի «Mercy Corps» ընկերության ներկայացուցիչներին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, հյուրերը ներկայացրել են մանրամասներ Շվեյցարիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ Վրաստանի տարածքում կառուցված կենդանիների կենսաապահովման կետերի կամ կենդանիների հավաքատեղերի վերաբերյալ, որոնք նախատեսված են ամառային արոտավայրերի տեղաշարժի, էկտո և էնդոպարազիտների նկատմամբ կատարվող անասնաբուժական միջոցառումների, համարակալման, պատվաստման և այլ միջոցառումների համար:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել այդպիսի հավաքատեղիի ստեղծումը՝ նշելով, որ այս այցը կարելի է համարել առաջիկայում կենդանիների նույնպիսի կենսաապահովման կետեր Հայաստանում ևս կառուցելու մեկնարկ:
Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել տամադրելու հնարավոր աջակցություն, մասնավորապես՝ Վրաստանի փորձը տեղում ուսումնասիրելու, ճանապարհների քարտեզագրման, փորձագետի տրամադրման հարցում: