Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսեսը հայտարարել է, որ կորոնավիրուսի գլոբալ պատկերը վատթարանում է, չնայած Եվրոպայում COVID-19 համաճարակի իրավիճակը բարելավվում է, սակայն գլոբալ առումով իրավիճակը մտահոգիչ է: Աշխարհում վերջին 10 օրվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 100 հազար նոր հիվանդ, իսկ հունիսի 7-ին այդ ցուցանիշը գերազանցել է 136 հազարը: Բոլոր նոր դեպքերի երեք քառորդը վերաբերում է Ամերիկայի և Հարավային Ասիայի երկրներին: Մեծ թվով դեպքեր են գրանցվել Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: