Որոշ երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը սկսել է բարելավվել, սակայն աշխարհում համաճարակն իր գագաթնակետին չի հասել, գրում է Reuters-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Մարգարետ Հարիսին:
Ըստ նրա, բոլոր նոր դեպքերի 90%-ը տեղի է ունենում Եվրոպայում և ԱՄՆ-ում: Ավելին, Եվրոպայում իրավիճակը միատեսակ չէ: Եթե որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի մի փոքր անկում, ընդհակառակը, Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում, այն շարունակում է ավելանալ:
Մեկնաբանելով Չինաստանում տիրող իրավիճակը՝ ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ այս երկրում նոր դեպքերի 90%-ը «գալիս է դրսից»: Համավարակի սկզբնական կիզակետում իրավիճակը մնում է բավականին կայուն: Հարիսը նաև հավելել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում հնարավոր չէ ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: