Գերմանացի բժիշկների ասոցիացիայի (Marburger Bund) նախագահ Սյուզաննա Յոնան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին փորձագետները նախկինում զգուշացրել էին, հայտնում է Augsburger Allgemeine-ը:
«Մենք արդեն համավարակի տարածման երկրորդ ալիք ենք ապրում»,-ասել է Յոնան՝ նշելով, որ երկրորդ ալիքն ավելի թույլ է, քան մարտ-ապրիլ ամիսներին տարածված առաջին ալիքը: Սակայն, ըստ նրա, հիվանդության նոր դեպքերի թիվը հետևողականորեն ավելանում է։
«Սա մեծացնում է նախկինում գրանցված հաջողությունների կորուստի վտանգը, որոնք ձեռք էր բերել Գերմանիան»,-հավելել է փորձագետը:
Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Գերմանիայում գրանցվել էր կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ: