Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների նոր փուլ սկսել եւ գործել արագ ու կազմակերպված: Ինչպես հաղորդում է Риа Новости-ն, մեծ յոթնյակի հայտարարությունը ներկայացվել է Սպիտակ տանը: Յոթնյակը պայմանավորվել է գործել արագ, կիրառել լրացուցիչ մեխանիզմներ եւ խստացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի' նպատակ ունենալով այդ կերպ ապահով ել մայիսին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների խաղաղ ընթացքը: Այս անգամ Յոթնյակի ուշադրության կենտրոնում կլին Ռուսաստանի տնտեսությունն ու պատժամիջոցները կվերաբերվեն տնտեսության տարբեր ճյուղերին:
Սա ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների երկրորդ փուլն է: Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեից հետո Վաշինգտոնն ու Բրյուսելը հրապարակեցին ցուցակ, որտեղ ընդգրկված անձանց մուտքն արգելվում էր ԵՄ եւ ԱՄՆ, իսկ նրանց ակտիվները սառեցվում էին: Ցանկում իրավաբանական անձանցից հայտնվել էր միայն «Ռուսաստան» բանկը: Միաժամանակ, Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անիմաստ է եւ ոչ կառուցողական: Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառմանը բացասաբար են արձագանքել ԵՄ բազմաթիվ երկրներ ու ներկայացուցիչներ, քանի որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը բացասաբար է անդրադառնում նաեւ ԵՄ-ի վրա: