Ամերիկյան ակնաբուժական ակադեմիայի (American Academy of Ophthalmology) բժիշկները նախազգուշացրել են, որ կոնյուկտիվիտը որոշ մարդկանց մոտ կարող է լինել կորոնավիրուսով հիվանդանալու ախտանշան:
Ամերիկացի ակնաբույժները հիմնվել են Չինաստանի բժիշկների հրապարակած տվյալների հիման վրա, համաձայն որոնց՝ կոնյուկտիվիտն ախտորոշվել է COVID-19 ունեցող 30 հիվանդներից մեկի մոտ:
Ամերիկիացի բժիշկները հրապարակել են մեկ այլ ուսումնասիրություն, համաձայն որի՝ Չինաստանում կորոնավիրուսով 1099 հիվանդից 19-ի մոտ ախտորոշվել է կոնյուկտիվիտ: Տվյալները հավաքագրվել են երկրում գործող 30 հիվանդանոցներից: