Ծանր վիճակում տարված կորոնավիրուսն ի վիճակի է վարակել մարդու արյունը՝ արյան կարմիր բջիջներում հարձակվելով հեմոգլոբինի վրա: Այդ մասին են վկայում Վերոնայի համալսարանի իտալացի գիտնականների հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են Hematology, Transfusion and Cell Therapy ամսագրում:
Ըստ գիտնականների, սա նշանակում է, որ մեխանիկական օդափոխության սարքերը (IVL) կարող են անօգուտ լինել ծանր կորոնավիրուսային վարակի դեպքում թոքաբորբի բուժման համար, քանի որ նման հիվանդների մոտ հեմոգլոբինի մակարդակը զգալիորեն նվազում է: Այս առումով, կլինիկական պատկերը գնահատելու համար հետազոտողներն առաջարկում են կորոնավիրուսով հիվանդների մոտ նախևառաջ ստուգել հեմոգլոբինի մակարդակը: Եթե դա բավարար չէ, ապա դա կարելի է համարել որպես տագնապալի ախտանիշ, որը ցույց է տալիս վիրուսի առաջընթացը:
«Անհապաղ անհրաժեշտ է ուսումնասիրություններ անցկացնել, որոնք թույլ կտան գնահատել արդյոք հիվանդության զարգացումը և մահվան ելքը կանխելու համար արյան փոխներարկումը կարող է օգտակար լինել», – գտնում են գիտնականները:
Ապրիլի 16-ին Իտալիայից և Իսպանիայից ժամանած բժիշկները հայտնել են, որ COVID-19-ով հիվանդների ոտքերի վրայի ցանը կարող է նոր կորոնավիրուսային վարակի ախտանիշներից մեկը լինել: