Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ այսօր երկրում գրեթե չորս հազար բժշկական մասնագետներ վարակվել են COVID-19 կորոնավիրուսով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Տվյալներ կան, որոնք մեզ դուր չեն գալիս, քանի որ մենք պետք է փորձենք այն կառավարել: Օրինակ՝ տուժել է 3,910 բուժաշխատող»,- ասուլիսում ասել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը։
Նրա խոսքով՝ երկրում COVID-19-ի գագաթնակետային դեպքերը պետք է գրանցվեն այս շաբաթ, իսկ հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը մնում է նույն մակարդակի վրա, ինչ մի քանի օր առաջ։