ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ուկրաինան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի մոտ կենտրոնացրել է 59,3 հազար զինծառայող։ Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ այնտեղ տեղակայված է նաեւ զենք, մասնավորապես՝ 345 տանկ, 2160 զրահատեխնիկա եւ այլն։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումը հակասահմանադրական և արյունալի է անվանել և ասել, որ որոշ բնակիչներ չեն ընդունել այն։ Նրա խոսքով, Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արեց Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, սակայն Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ «պատժիչ» գործողություններ իրականացրեցին տարածաշրջանում, իսկ այժմ սրումը տեղի է ունենում արդեն երրորդ անգամ։
Պուտինն ընդգծել է, որ Կիևը չի պատրաստվում իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները, ինչի մասին, ըստ նրա, բազմիցս հայտարարվել է Ուկրաինայում։