Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Մոսկվայում և այլ քաղաքներում շարունակվում են չհամակարգված բողոքի ցույցերը, որոնց մասնակիցներին ակտիվորեն բերման է ենթարկում ոստիկանությունը։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը Մոսկվայի քաղաքային դումայի նիստում ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը ներկայացրել է նյութեր, ըստ որոնց «այդ գործողություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել գրեթե 6 հազար մարդ, կազնվել են ավելի քան 5,8 հազար արձանագրություններ և վարչական իրավախախտումներ»։
Բացի այդ, ըստ ոստիկանության, հավաքագրված նյութերով արդեն իսկ հարուցվել է 13 քրեական գործ։
Կիրակի օրը մարդու իրավունքների OVD-Info նախագիծը հայտնել է, որ Ռուսաստանում հակապատերազմական ցուցարարներից ավելի քան 15 000 ձերբակալություն է հաշվել: