Ամերիկյան US Airways ավիաընկերությունը փոթորկի նախազգուշացման պատճառով երկրի հարավ-արեւելքում չեղյալ Է հայտարարել գրեթե հազար չվերթ, տեղեկացնում Է CNN հեռուստաընկերությունը:

 

Ջորջիայի նահանգի ավելի քան 40 օկրուգներում հայտարարվել Է արտակարգ դրության ռեժիմ, հայտնել Է հեռուստաընկերությունը: Նահանգի մի շարք դպրոցներ եւ հաստատություններ այսօր եւ փետրվարի 12-ին փակ կլինեն: Ձնաբքի սպառնալիքի պատճառով US Airways ավիաընկերությունը չեղյալ Է հայտարարել 888 չվերթ:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ անցյալ շաբաթվա կեսին ձնաբուքը պատուհասել Էր գործնականում ԱՄՆ-ի ողջ Արեւելյան ափը՝ Վաշինգտոնից մինչեւ Բոստոն, ինչպես նաեւ Միջին Արեւմուտքի նահանգները: Առանձին շրջաններում ավելի քան 30 սանտիմետր ձյուն Էր տեղացել, առանց Էլեկտրականության Էին մնացել 1 միլիոնից ավելի սպառողներ: Շատ նահանգներում փակվել Էին դպրոցները եւ պետական հիմնարկները: Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի նահանգների իշխանությունները հայտարարել Էին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: