Ռուսաստանյան «Տրանսաէրո» ընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 19-ի 80 չվերթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտել է «Աէրոֆլոտ»-ը:

 

«Չեղյալ հայտարարված չվերթների ուղեւորների փոխադրումը կիրականացվի «Աէրոֆլոտ» խմբի չվերթներով' SU կոդով»,- հայտնել են «Աէրոֆլոտում»:

 

Ընկերությունում հայտարարել են, որ «չեղյալ հայտարարված չվերթների տրանզիտային ուղեւորները կտեղափոխվեն Պուլկովո կամ Շերեմետեւո օդանավակայաններից»: