Բելառուսը չեղյալ է հայտարարել երկրում հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի և Reuters֊ի թղթակիցների հավատարմագրերը, գրում է Reuters֊ը։ Ընդհանուր առմամբ՝ չեղարկվել է լրատվամիջոցների թվով 17 թղթակցի հավատարմագիր։ Իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցածը, սակայն, ինչպես հայտնի է, Լուկաշենկոն հայտարարել էր, որ մտադիր է երկրից վտարել օտարերկրյա որոշ լրագրողների՝ պատճառաբանելով, որ նրանք են հրահրում անկարգությունները