Չիլիի ներքին գործերի նախարար Ռոդրիգո Պենյաիլիլը հայտնել Է հուժկու եկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքը չեղյալ հայտարարելու մասին, երկրաշարժ, որն ապրիլի լույս 2-ի գիշերը տեղի Է ունեցել երկրի խաղաղօվկիանոսյան ափի հյուսիսային շրջանում, տեղեկացնում Է France-Presse գործակալությունը:
«Ցունամիի սպառնալիքն ամբողջ երկրում վերացվել Է»,- հնչեցրել Է Պենյաիլիլը Չիլիի ներքգործնախարարությանը կից արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ONEMI) որոշումը:
Նա նաեւ հայտնել Է, որ երկրաշարժի զոհերի թիվը հինգից հասել Է վեցի:
Ավելի վաղ սպառնալիքը չեղյալ հայտարարելու մասին հաղորդել Էր Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը (PTWC): Ըստ որում PTWC-ի հաղորդագրության մեջ նշվել Է, որ Հավայան կղզիների արտակարգ ծառայությունների համար հանձնարարականները մնում են ուժի մեջ:
8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել ապրիլի լույս 2-ի գիշերը Չիլիի խաղաղօվկիանոսյան ափի հյուսիսային մասի մոտ: Չիլիի, Էկվադորի, Կոստա Ռիկայի ափերի համար հայտարարվել Է ցունամիի տագնապ: Հարավային Ամերիկայի ափին մոլեգնել Է ցունամին, որի ալիքների բարձրությունը որոշ հատվածներում գերազանցել Է երկու մետրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: