Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները չեղյալ են հայտարարել օրենքը, որը հնարավորություն էր տալիս արդարացնել կախարդության մեջ կասկածվողներին սպանող անձանց. գրում է BBC-ն:
Համաձայն նոր օրենսդրության' նմանօրինակ հանցագործությունները այսուհետ դիտարկվելու են որպես կանխամտածված սպանություն, իսկ հանցագործները կանգնելու են դատարանի առջև:
Ավելի վաղ Պապուա Նոր Գվինեայի իշխանությունները բազմիցս բարձրացրել էին օրենքը չեղյալ համարելու հարցը: Այս քննարկումները ակտուալ էին դարձել հատկապես վերջերս վհուկների նկատմամբ մահապատիժ կիրառելուց հետո, ինչը մեծ աղմուկ էր առաջացրել երկրում: Այս տարվա սկզբին գազանաբար սպանվել էր 20-ամյա մի աղջիկ, ում մեղադրում էին կախարդության մեջ:
Կախարդության մասին օրենքը ընդունվել էր 1971-ին, սակայն օրենքի տեքստը շատ անորոշ սահմանում էր տալիս կախարդության մասին պատժին, ինչը հնարավորություն էր տալիս քաղաքացիներին ինքնադատաստան տեսնել նրանց նկատմամբ, ում կասկածում էին կախարդության մեջ: