Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են տարհանման մասին կամ երկրի 9 մլն բնակչի տարհանելու հանձնարարական են տվել, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ շաբաթ՝ հոկտեմբերի 12-ի երեկոյան նախատեսվում է 1,12 մլն մարդու տարհանում:
Եվս 7,97 մլն-ին խորհուրդ են տվել հեռանալ պոտենցիալ վտանգավոր տարածքից:
Տարհանումը հայտարարվել է կյանքի եւ առողջության համար սպառնալիքի մեծ վտանգի պատճառով: Կարծիք կա, որ «Հագիբիս» թայֆունը կլինի վերջին 60 տարում ամենահզորը: