Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր հայերի ցուցակ, որոնց Բաքուն ցանկանում է կալանավորել «տարբեր հանցագործությունների մեղադրանքով», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։
«Ադրբեջանն ունի Ղարաբաղի «մի քանի հարյուր» հայերի ցուցակ, որոնց ցանկանում են կալանավորել տարբեր հանցագործությունների մեղադրանքով»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հոդվածում։