Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։
Կողմերը քննարկել են համագործակցության հարցեր, ինչպես նաև Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե «ադրբեջանական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում Լաչինի սահմանային անցակետի վրա հայկական հարձակումը հետաքննելու համար։ Միաժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է երաշխիք տալ Բաքվին, որ Երևանի կողմից նման սադրանքները հետագայում չեն կրկնվի», ասված է Ադրբեջանի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։