Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի մարմինների այցը Արցախ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, թե «հայ բնակիչներին ոչինչ չի սպառնում»։ Այս մասին գրում է APA-ն։

«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա»,-հայտարարել է Բայրամովը։