Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրեն ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի և պատրաստ չէ վերջնագրերի:
Ուկրաինայի ղեկավարն ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի», - ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմում մեկ ուկրաինացի զինվորի դեմ կռվում է 10 ռուս զինվոր, իսկ մեկ ուկրաինական տանկի դեմ՝ 50 ռուսական տանկ: Ըստ նրա, չնայած այդ տարբերությանը, ուկրաինական բանակը կռվում է, բայց հարցն այն է, թե որքա՞ն կարող է ուկրաինական բանակը դիմանալ ռուսական գերակշռող զորքերի դեմ:
Ինչպես հաղորդում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ-ը՝ այդ համատեքստում նա կրկին բարձրացրել է Արևմուտքի ավելի ակտիվ ռազմական օգնության և հատկապես Ուկրաինայի «օդը փակելու» հարցը:
«Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի ստեղծելն անհրաժեշտ է ռուսական հրթիռները խոցելու համար. ես այդ մասին ասել եմ Բայդենին: Կարծում եմ՝ ԱՄՆ նախագահը կարող է անել ավելին», - ասել է Վլադիմիր Զելենսկին: