ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաջորդ բանավեճը տեղի կունենա սեպտեմբերին, և ոչ ավելի վաղ, NBC-ին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարը։
Լրագրողը երկու անգամ հարցրել է՝ կա՞ արդյոք բանավեճն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, այլ ոչ թե երկու ամսում անցկացնելու հնարավորություն, եթե այդպիսի «հնարավորություն ստեղծվի» «մարտական վիճակին վերադառնալու համար»։
«Ես մարտական վիճակում եմ: Որտե՞ղ էիք դուք: Ես անցկացրել եմ 22 խոշոր իրադարձություն, հանդիպել եմ հազարավոր մարդկանց հետ, հավաքել եմ հսկայական ամբոխներ: Շատ բան է կատարվում: Ես դուրս եմ գալիս փողոց և ցույց եմ տալիս ամերիկացիներին, որ ես ամեն ինչ կարող եմ անել, որ ինձ պետք չեն հեռուստաշոուներ։ Ես կարող եմ դուրս գալ և պատասխանել ցանկացած հարցի։ Երբ ՆԱՏՕ-ն քաղաքում էր, ես մեկ ժամ կանգնած էի այնտեղ և պատասխանում էի հարցերին։
Մահափորձից հետո Թրամփի հետ զրույցը շատ ջերմ էր»,-ասել է Բայդենը։
«Ես ասացի նրան, թե որքան անհանգստացած եմ և ուզում էի համոզվել, որ գիտեմ, թե ինչպես է նա իրականում: Նա լավ տեսք ուներ: Նա ասաց, որ լավ է և շնորհակալություն հայտնեց ինձ զանգելու համար: Ես ասացի նրան, որ մենք՝ ես և Ջիլը, բառացիորեն աղոթում ենք նրա համար»: Նա և ես հուսով ենէ, որ նրա ամբողջ ընտանիքը հաղթահարել է դա»,- ասել է նախագահը։
Թրամփը բարձր է գնահատել Բայդենի հետ զրույցը՝ այն «գերազանց» անվանելով, իսկ նախագահին անվանել է «շատ բարեհամբույր»։